1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer

Նոր ուսուցողական ֆիլմաշար “Մայրություն”

Ֆորմիկա Արտ ստուդիան ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և Վորլդ Վիժն Հայաստանի պատվերով և աջակցությամբ պատրաստել է ուսուցողական 5 տեսաֆիլմ հղիների, հղիության նախապատրաստվողների և մայրերի համար:

Ֆիլմաշարի պատրաստման մտահաղացումը պատկանում է Վորլդ Վիժն Հայաստանին և իրագործվել է ՀՀ առողջապահության նախարարության օժանդակությամբ:

Ուսուցողական այս ֆիլմաշարը նախատեսված է հղիության նախապատրաստվողների, հղիության տարբեր շրջաններում գտնվող կանանց և նորածինների ծնողների համար: Ֆիլմերը լուսաբանում են պտղի ներարգանդային զարգացման փուլերը և մոր օրգանիզմում տեղի ունեցող զարմանահրաշ փոփոխությունները:

Տարբեր ոլորտների առաջատար մասնագետները պատմում են հղի կնոջ հոգեբանական ապրումների, սնուցման, ֆիզիկական ակտիվության, հիգիենայի և բազմաթիվ այլ կարևոր հարցերի մասին:

Ֆիլմերից մեկում ներկայացվել են ծննդաբերության տարբեր փուլերը և դրանց վերաբերյալ մասնագետների խորհուրդները:

5-րդ ֆիլմը անդրադառնում է նորածնի խնամքի և սնուցման հարցերին: 

Ֆիլմերը կարող եք դիտել &list=PLoPaf0XWLsLZ1qDa67yBMMYOyBEQYUbQx&index=8" target="_blank">այստեղ:

 

 

Նորություններ

Մեր մասին

“Formica Art” production

Մենք հենց այն «ժրաջան, աշխատասեր մրջյուններն» ենք, որոնց էլ ճարահատյալ դիմում են հանրահայտ ընկերությունները՝ իրագործելու իրենց ամենահամարձակ ու անիրագործելի թվացող խոստումները:

Մանրամասն...

Մենք ցանցում

Կոնտակտներ

Հասցե՝ Հայաստան, ք. Երևան, 0064 Րաֆֆի 99/1.1
Հեռախոս՝ +37460 43 33 44
E-mail: Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript


Շահեն Նազարենկո
Տնօրեն
+374 91 43 33 44


Աննա Կարապետյան
Մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին
+374 91 733 554