1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer

Իջևան-2018թ ՀՀ երիտասարդական մայրաքաղաք

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը 2018 թվականի «ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք» է հայտարարել Իջևանը:

«Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» ամենամյա մրցույթի կազմակերպման նպատակն է՝

 

• խթանել ՀՀ մարզերի համաչափ զարգացումը.
• զարգացնել երիտասարդական նախաձեռնողականության, երիտասարդական քաղաքականության ոլորտում քաղաքների միջև բարեխիղճ և գործընկերային հարաբերությունները, ինչպես տեղական եւ հանրապետական, այնպես էլ միջազգային մակարդակում.
• խրախուսել Հայաստանի Հանրապետության քաղաքային իշխանություններին՝ տեղական մակարդակում մշակելու երիտասարդական քաղաքականության իրականացման արդիական և արդյունավետ մոդել.
• նպաստել ՀՀ մարզերում երիտասարդական կազմակերպությունների և ենթակառույցների զարգացմանը:


     Հիշեցնենք, որ «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» ծրագիրը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվում է 2013 թվականից: 2014 թվականի երիտասարդական մայրաքաղաք է ընտրվել Սիսիան քաղաքը, 2015 թվականին՝ Ստեփանավան քաղաքը, 2016 թվականին՝ Գյումրի քաղաքը, 2017 թվականին՝ Չարենցավան քաղաքը: Այս տարի մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ, ՀՀ Տավուշի մարզի Իջևան և ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքները: Մրցույթի հայտերի փորձագիտական գնահատման և SMS քվեարկության արդյունքում՝ 2018 թ.-ի ՀՀ երիտասարդական մայրաքաղաք էր ճանաչվել ՀՀ Տավուշի մարզի Իջեւան քաղաքը:

Ստորև կարող եք դիտել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պատվերով մեր կողմից նկարահանված հոլովակը Իջևանի մասին:

 

 

Նորություններ

Մեր մասին

“Formica Art” production

Մենք հենց այն «ժրաջան, աշխատասեր մրջյուններն» ենք, որոնց էլ ճարահատյալ դիմում են հանրահայտ ընկերությունները՝ իրագործելու իրենց ամենահամարձակ ու անիրագործելի թվացող խոստումները:

Մանրամասն...

Մենք ցանցում

Կոնտակտներ

Հասցե՝ Հայաստան, ք. Երևան, 0064 Րաֆֆի 99/1.1
Հեռախոս՝ +37460 43 33 44
E-mail: Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript


Շահեն Նազարենկո
Տնօրեն
+374 91 43 33 44


Աննա Կարապետյան
Մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին
+374 91 733 554