1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer

«Ֆրեսկո»՝ բարության փառատոն

erit.am-ի անդրադարձը Ֆրեսկո փառատոնին

Մեր օրերում փառատոները բազմաթիվ են: Անշուշտ, դրանք միմյանցից տարբերվում են թեմատիկայով, տեսակով եւ իհարկե խորհրդով: Մերօրյա փառատոներից թերեւս ամենատարբերվող «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի միջազգային փառատոնի կազմակերպիչներն ու հյուրերն երեկ հանդիպեցին լրագրողների հետ:



Փառատոնի մեկնարկը տրվել է օգոստոսի 25-ին: Միջոցառումների ընթացքում անցկացվել են ֆիլմերի դիտումներ, համերգներ, հանդիպումներ կինոգործիչների հետ: Ցուցադրություններ եւ վարպետության դասեր են անցկացվել Լոռու մարզում՝ Սանահինում, Հաղպատում, Քոբայրում: Փառատոնի ընթացքում ցուցադրված բոլոր կինոնկարներն անդրադարձել են էկոլոգիական աղետների, միգրացիայի, ընտանեկան եւ այլ խնդիրների:



Ազգությամբ հրեա, մասնագիտությամբ լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանը «Ֆրեսկո»-ն համարում է բարության փառատոն, եւ այդ բարությունը, ըստ լուսանկարչի, տարածվում է ողջ աշխարհում:



Կանադացի ռեժիսոր Պասկալ Ժելինասի նկարահանած «Կամուրջ երկու աշխարհների միջեւ» վավերագրական ֆիլմը հաղթող ճանաչվեց «Մեր օրերի հերոսը» անվանակարգում. «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել փառատոնի ողջ թիմին ինձ հյուրընկալելու համար: Նրանք Հայաստան հրավիրեցին մի ծերուկի, ով քիչ բան գիտեր այս երկրի մասին: Այստեղ կարողացա գտնել այն աղբյուրը, որի զուլալ ջուրն ինձ թարմություն տվեց: Փառատոնին տեսա համերաշխություն, համագործակցելու կարողություն, միասնություն: Երկար կյանք եմ մաղթում «Ֆրեսկո»-ին ու Հայաստանին»: 



Հանդիպման ընթացքում փառատոնի կազմակերպիչները եւս մեկ անգամ ընդգծեցին, որ փառատոնի հիմնական նպատակն է բարձրացնել հոգեւոր, սոցիալական, բարոյական թեմաները, նրանք վստահ են՝ նման փառատոները կօգնեն հոգեւորի եւ արվեստի վերականգնմանը:



Լրագրողների հետ հանդիպումից հետո տեղի ունեցավ ճապոնացի հայտնի լուսանկարիչ Հայատո Մացումոտոյի վարպետության դասը, ցուցադրվեց «Ճապոնիայի հակադրությունը» կինոնկարը:



Հ.Գ.: Հանդիպման ընթացքում փառատոնի ներկայացուցիչները  շնորհակալություն հայտնեցին նաեւ ԶԼՄ ներկայացուցիչներին իրենց մշտապես աջակցելու համար: Eritasard.am-ը եւս արժանացավ շնորհակալագրի:

Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 01-09-2017

Նորություններ

Մեր մասին

“Formica Art” production

Մենք հենց այն «ժրաջան, աշխատասեր մրջյուններն» ենք, որոնց էլ ճարահատյալ դիմում են հանրահայտ ընկերությունները՝ իրագործելու իրենց ամենահամարձակ ու անիրագործելի թվացող խոստումները:

Մանրամասն...

Մենք ցանցում

Կոնտակտներ

Հասցե՝ Հայաստան, ք. Երևան, 0064 Րաֆֆի 99/1.1
Հեռախոս՝ +37460 43 33 44
E-mail: Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript


Շահեն Նազարենկո
Տնօրեն
+374 91 43 33 44


Աննա Կարապետյան
Մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին
+374 91 733 554