1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer

3 նոր կրթական ֆիլմ ապագա մայրերի համար

Ֆորմիկա Արտ ստուդիան «Պերինատալ և նորածնային առողջության բարելավում» ծագրի շրջանակում բնակչության համար պատրաստել է նախածննդյան և հետծննդյան խնամքի թեմաներով 3 կրթական ֆիլմ` հղիների, ծննդաբերած կանանց և նրանց ընտանիքի անդամների համար:

Ֆիլմերի թեմաներն են՝

Վտանգի նշանները հղիության ընթացքում: Ֆիլմում ներկայացվել են հղիության ընթացքում ի հայտ եկող այն ախտանշանները, որոնք վկայում են, որ հղի կնոջ կամ երեխայի առողջությունը վտանգի տակ է և անհրաժեշտ է շտապ բժշկական օգնություն, ինչպես նաև այդ նշանների առկայության դեպքում հղիի և իր ընտանիքի անդամների անելիքները:
Սակավարյունություն հղիության շրջանում: ֆիլմում ներառված է հետևյալ տեղեկութունը՝ սակավարյունության հետևանքները, առաջացման պատճառները, ախտանիշները, կանխարգելումը, սակավարյունության դեպքերի վարումը, սնուցման վերաբերյալ խորհուրդներ:
Կնոջ հոգեկան առողջությունը հետծննդյան շրջանում: Ֆիլմում ներկայացվում է, թե որն է համարվում հետծննդյան դեպրեսիա, ինչպես այն հաղթահարել, և վայելել մայրության բերկրանքը:

Ֆիլմաշարի պատրաստման մտահաղացումը պատկանում է Վորլդ Վիժն Հայաստանին և իրագործվել է ՀՀ առողջապահության նախարարության օժանդակությամբ:

Այս ֆիլմաշարը պատրաստվել է հղիների, ծննդաբերած կանանց և նրանց ընտանիքի անդամների համար, որը կօգնի կանխազգալ և կանխարգելել առողջությանը սպառնացող վտանգները:

Նորություններ

Մեր մասին

“Formica Art” production

Մենք հենց այն «ժրաջան, աշխատասեր մրջյուններն» ենք, որոնց էլ ճարահատյալ դիմում են հանրահայտ ընկերությունները՝ իրագործելու իրենց ամենահամարձակ ու անիրագործելի թվացող խոստումները:

Մանրամասն...

Մենք ցանցում

Կոնտակտներ

Հասցե՝ Հայաստան, ք. Երևան, 0064 Րաֆֆի 99/1.1
Հեռախոս՝ +37460 43 33 44
E-mail: Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript


Շահեն Նազարենկո
Տնօրեն
+374 91 43 33 44


Աննա Կարապետյան
Մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին
+374 91 733 554