1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer

Չարենցավան 2017

Փետրվարի 27-ին Չարենցավանը ազդարարվեց 2017թվականի երիտասարդական մայրաքաղաք: Այս փաստը նշելու համար էլ հենց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և Ֆորմիկան չարենցավանցիներին տոնական օր պարգևեցին:

Չարենցավանի արվեստի դպրոցում հյուրընկալվել էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով փոխնախարար Արսեն Քարամյանը, Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, մի շարք այլ պատվավոր հյուրեր և չարենցավանցիները:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Արսեն Քարամյանը, նշելով, որ նախարարության այս ծրագրի նպատակն է Երևանից դուրս ապրող երիտասարդների համար ստեղծել որոշակի հնարավորություններ՝ ակտիվացնելով երիտասարդական կյանքը:

Չարենցավանի քաղաքապետը, ողջունելով երիտասարդներին, ասաց, որ տարին քաղաքի համար լինելու է ակտիվ, տարվա ընթացքում նախարարության հետ կիրականացվեն բազմաթիվ ծրագրեր:

Միջոցառման պաշտոնական մասի ավարտից հետո, հագեցած տոնական տրամադրություն ապահովելու համար մեկնարկեց երաժշտական հատվածը: Համերգային հատվածում իրենց պարային և երաժշտական կատարումներով հանդես եկան Չարենցավանի արվեստի դպրոցի սաները և Երևանից ժամանած հյուրերը` Արսեն Գրիգորյանը(Մրրո), «Սասնա ծռեր» ազգագրական համույթը և Ալեքսանդրապոլ Օրչեստրան:

 

 

 

 

 

Նորություններ

Մեր մասին

“Formica Art” production

Մենք հենց այն «ժրաջան, աշխատասեր մրջյուններն» ենք, որոնց էլ ճարահատյալ դիմում են հանրահայտ ընկերությունները՝ իրագործելու իրենց ամենահամարձակ ու անիրագործելի թվացող խոստումները:

Մանրամասն...

Մենք ցանցում

Կոնտակտներ

Հասցե՝ Հայաստան, ք. Երևան, 0064 Րաֆֆի 99/1.1
Հեռախոս՝ +37460 43 33 44
E-mail: Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript


Շահեն Նազարենկո
Տնօրեն
+374 91 43 33 44


Աննա Կարապետյան
Մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին
+374 91 733 554