1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer

Կայացավ «Երիտասարդ 2016» մրցանակաբաշխությունը

Երևանի պետական կամերային թատրոնում փետրվարի 15-ին կայացավ «Երիտասարդ 2016» մրցանակաբաշխության եզրափակիչ փուլը և մրցանակակիրների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառման շրջանակներում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը սերտորեն համագործակցել է Հայաստանի Հանրապետության մյուս նախարարությունների հետ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը իր խոսքում նշեց, որ չափազանց կարևոր է, որ հայ երիտասարդության կատարած աշխատանքը խրախուսվի նախարարությունների կողմից. «Դա լրացուցիչ ոգևորություն է հաղորդում մեր երիտասարդներին: Ինչու ոչ, դա նաև պարտավորեցնող է և դրդիչ ուժ ունի»: 

«Երիտասարդ 2016» մրցանակաբաշխության մրցանակակիրների ընտրությունն իրականացվել է երեք փուլով: Առաջադրված թեկնածուներից առցանց քվեարկությամբ ընտրվել են յուրաքանչյուր անվանակարգում առավելագույն ձայներ հավաքած հինգը, այնուհետև ներկայացվել արդեն համապատասխան նախարարություններ՝ խնդրելով նրանցից ընտրել եզրափակիչ փուլի երեք մասնակիցներին:  Մրցանակակիրների ընտրությունը կատարվել է տեղում հանդիսատեսների կողմից, որոնք անվանի հյուրեր, երիտասարդական ոլորտի հայտնի ու փորձառու մասնագետներ, պետական պաշտոնյաներ էին:

Քվեարկության արդյունքում ըստ անվանակարգերի հաղթողներ են ճանաչվել՝

«Երիտասարդ բժիշկ» – Դավիթ Մինասյան,
«Երիտասարդ հայրենադարձ» – Մերուժան Մինասյան,
«Երիտասարդ բնապահպան» – Սարգիս Աղայան,
«Երիտասարդ գյուղատնտես» – Հարություն Մնացականյան,
«Երիտասարդ գիտնական» – Հովակիմ Զաքարյան,
«Երիտասարդ մշակութային գործիչ» – Տիգրան Համասյան,
«Երիտասարդական աշխատող» – Անահիտ Մինասյան,
«Երիտասարդ մարզիկ» – Արթուր Ալեքսանյան,
«Երիտասարդ գործարար» – Սոֆյա Խաչատրյան:

Իսկ ահա «Երիտասարդ հայրենիքի պաշտպան» անվանակարգում առաջադրված երեք թեկնածուների օգտին քվեարկելու անհրաժեշտություն չեղավ. ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած և սխրանք գործած տղաները ստացան մեկական մրցանակ, այնուհետ հանդիսատեսը մեկ րոպե լռությամբ հարգեց մարտի դաշտում ընկած հայ զինվորների հիշատակը:

«Երիտասարդ 2016» մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել 2016 թ-ի ընթացքում նշանակալի ու խոշոր հաջողություններ արձանագրած երիտասարդներին, երիտասարդական խմբերին, արժևորել նրանց ձեռքբերումները և գործունեությունը: Նշենք, որ մրցանակաբաշխությունը իրականացվում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության  և Ֆորմիկա Արտ պրոդակշնի կողմից:

Նորություններ

Մեր մասին

“Formica Art” production

Մենք հենց այն «ժրաջան, աշխատասեր մրջյուններն» ենք, որոնց էլ ճարահատյալ դիմում են հանրահայտ ընկերությունները՝ իրագործելու իրենց ամենահամարձակ ու անիրագործելի թվացող խոստումները:

Մանրամասն...

Մենք ցանցում

Կոնտակտներ

Հասցե՝ Հայաստան, ք. Երևան, 0064 Րաֆֆի 99/1.1
Հեռախոս՝ +37460 43 33 44
E-mail: Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript


Շահեն Նազարենկո
Տնօրեն
+374 91 43 33 44


Աննա Կարապետյան
Մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին
+374 91 733 554