1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer

«Երիտասարդական մրցանակաբաշխություն-2016»

2017թ. փետրվարի 15-ին տեղի կունենա «Երիտասարդ -2016» երիտասարդական մրցանակաբաշխությունը:

Ծրագրի նպատակն է հանրային կյանքին երիտասարդների մասնակցության խթանումը, Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում երիտասարդների ներգրավվածության բարձրացումը, որն իրականացվում է տվյալ տարվա ընթացքում նշանակալի հաջողություններ ցուցաբերած երիտասարդների, երիտասարդական խմբերի և երիտասարդական հասարակական կազմակերպությունների խրախուսման, նրանց ձեռքբերումների արժևորման միջոցով:

Մրցանակաբաշխությունն անցկացվում է 10+1 ձեւաչափով՝ 10 հիմնական բնագավառներում, և 1 մրցանակ շնորհվում է մրցանակաբաշխության ընթացքում նոմինացված 30 երիտասարդներից որևէ մեկին: Առաջադրված թեկնածուները 2016 թվականի ընթացքում իրենց նշանակալի ձեռքբերումներով աչքի ընկած 16-30 տարեկան երիտասարդներն (երիտասարդական խմբեր) են:

Մրցանակաբաշխությունն անցկացվում է հետևյալ անվանակարգերում՝

1) Երիտասարդ բժիշկ,
2) Երիտասարդ բնապահպան,
3) Երիտասարդ գյուղատնտես,
4) Երիտասարդ գիտնական,
5) Երիտասարդ մշակութային գործիչ/կոլեկտիվ,
6) Երիտասարդ հայրենիքի պաշտպան,
7) Երիտասարդական աշխատող,
8) Երիտասարդ մարզիկ,
9) Երիտասարդ հայրենադարձ,
10) Երիտասարդ գործարար:

Երիտասարդական մրցանակաբաշխությունը կազմակերպում է Ֆորմիկա ընկերությունը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հովանավորությամբ:

Նորություններ

Մեր մասին

“Formica Art” production

Մենք հենց այն «ժրաջան, աշխատասեր մրջյուններն» ենք, որոնց էլ ճարահատյալ դիմում են հանրահայտ ընկերությունները՝ իրագործելու իրենց ամենահամարձակ ու անիրագործելի թվացող խոստումները:

Մանրամասն...

Մենք ցանցում

Կոնտակտներ

Հասցե՝ Հայաստան, ք. Երևան, 0064 Րաֆֆի 99/1.1
Հեռախոս՝ +37460 43 33 44
E-mail: Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript


Շահեն Նազարենկո
Տնօրեն
+374 91 43 33 44


Աննա Կարապետյան
Մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին
+374 91 733 554