1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer

«Ֆրեսկո 2016»-ը ամփոփեց արդյուքները

Օգոստոսի 29-ին կազմակերպված ամփոփիչ մամուլի ասուլիսն ազդարարեց «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային 3-րդ փառատոնի եզրափակման մասին: Կազմակերպիչներն ամփոփեցին անցած տասօրյակի մշակութային եռուզեռն ու ներկայացրեցին այս տարվա ֆիլմերի մրցութային ծրագրի հաղթողների անունները:\

Այս տարի «Ֆրեսկո»-ի ֆիլմացանկում ներառված էին 22 երկրներից ներկայացված 76 կինոժապավեն, որոնցից 4-ը` հայկական: Հանդիսականը ֆիլմեր դիտելու հնարավորւթյուն ուներ ոչ միայն Երևանի տարբեր փակ սրահներում, այնպես էլ դրսում. բացօթյա կինոդիտումներ են կազմակերպվել Հաղարծնի վանքային համալիրի բակում և Կարապի լճի տարածքում: Ֆիլմերի մրցութային ծրագրի ժյուրին հենց ինքը հանդիսատեսն էր. հավասար քանակությամբ հանդիսականներ նախապես պատրաստված գնահատման թերթիկների միջոցով գնահատելու հնարավորություն են ունեցել ցուցադրվող բոլոր ֆիլմերը:

Փառատոնի շրջանակումներում ֆիլմերը մրցանակի արժանանում են ոչ թե մասնագիտական որակների, այլ հաղորդած գաղափարների և դրանց ազդեցության համար: Կազմակերպիչներն ստեղծել են «Լավագույն ուղերձ» մրցանակների շարք, որում առանձնացվել են համամարդկային արժեքները խորհրդանշող մի քանի անվանակարգ:

Ֆիլմերի համար հատկացված մրցանակներից բացի կազմակերպիչներն առանձնացրել էին 2 հատուկ մրցանակ: 

Փառատոնի հատուկ մրցանակ    ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԵՐ սփռելու համար`     Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյան
Փառատոնի հատուկ մրցանակ      ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ սերմանելու համար`      Դմիտրի Բրիկման

Այս տարի մրցանակ ստացան 10 ֆիլմ.

Լավագույն ուղերձ «ՍԵՐ»`     ԵՎ ԿՐԿԵՍԸ ԺԱՄԱՆԵՑ…    Գուժ Թադևոսյան     Հայաստան
Լավագույն ուղերձ «ՍԵՐ»`       ԽԻՈ          Լիլիթ Մովսիսյան           Հայաստան
Լավագույն ուղերձ «ՍԵՐ»`     ՎԱՆԻԼ          Խուան Բեիրո    Իսպանիա
Լավագույն ուղերձ «ՔԱՋՈՒԹՅՈՒՆ»`      ԳՈՂԸ       Մուհամեդ Ֆարահանի      Իրան
Լավագույն ուղերձ «ՔԱՋՈՒԹՅՈՒՆ»`      ՏՐԱՄՎԱՅ ՄԻՆՉև ԱՏՐԱԿՑԻՈՆՆԵՐԻ ԶԲՈՍԱՅԳԻ   Եվգենի Լալաև, Անաստասիա Գերասյուկ Ռուսաստան 
Լավագույն ուղերձ «ՀԱՎԱՏ»`        ԸՆՏՐՅԱԼՆԵՐԸ                  Նատալյա Բելյաևա              Ուկրաինա, Ռուսաստան
Լավագույն ուղերձ «ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ»`      ԼԱՐԵՐ     Պեդրո Սոլիս Գարսիա  Իսպանիա
Լավագույն ուղերձ «ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ»`       ՉՍՈՎՈՐԱԾ ԴԱՍԸ 14/41       Նինա Վեդմիցկայա      Ռուսաստան
Լավագույն ուղերձ «ԶՂՋՈՒՄ»`       ՎԵՐՋԻՆ ՀԱՆԳՐՎԱՆԸ           Վիկտորյա Կոզելցովա Ռուսաստան
Լավագույն ուղերձ «ՀՈՒՅՍ»`       ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ      Ուիլիամ Էգիենտա     Ֆրանսիա

«Եվ կրկեսը ժամանեց…» ֆիլմի ռեժիսոր Գուժ Թադևոսյանը նշում է, որ իր համար շատ կարևոր է, որ «Լավագույն ուղերձ» մրցանակային շարքի հատկապես «Սեր» անվանակարգի հաղթող է ճանաչվել: 
15 միջազգային փառատոնների մրցանակակիր ֆիլմի համար սա արդեն 2-րդ հատուկ խորհուրդ ունեցող մրցանակն է: «Սերը իմ ֆիլմի թերևս ամենամեծ ուղերձն է, ու, այն որ աշխարհի տարբեր ծայրերում ժապավենի հերոսի պատմությունը թեկուզ և տարբեր կերպ, բայց հուզում է բոլոր տարիքի մարդկանց, խոսում է այն մասին, որ այն դիպչում է նրանց սրտին: Իսկ այդ երկխոսությունը, ըստ իս, ֆիլմի հաջողության լավագույն գրավականն է»:

«Փառատոնի բոլոր միջոցառումները, դրանց բովանդակությունն ու ընթացքը ցույց էին տալիս, որ աշխարհում դեռևս շատ բարություն ու բարի մարդիկ կան: Ցանկանում եմ, որ ՖՐԵՍԿՈ-ի բարության պատգամները շարունակական լինեն»,- նշեց Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանը:

Հավատարիմ մնալով իր որդեգրած սոցիալական առաքելությանը` փառատոնը առանձնակի ուշադրություն է դարձնում հատուկ խմբերի մասնակցությանը փառատոնի բոլոր փուլերին, իսկ փառատոնի մրցանակները, ավանդույթի համաձայն պատրաստել են Խարբերդի մանկատան սաները:

Նորություններ

Մեր մասին

“Formica Art” production

Մենք հենց այն «ժրաջան, աշխատասեր մրջյուններն» ենք, որոնց էլ ճարահատյալ դիմում են հանրահայտ ընկերությունները՝ իրագործելու իրենց ամենահամարձակ ու անիրագործելի թվացող խոստումները:

Մանրամասն...

Մենք ցանցում

Կոնտակտներ

Հասցե՝ Հայաստան, ք. Երևան, 0064 Րաֆֆի 99/1.1
Հեռախոս՝ +37460 43 33 44
E-mail: Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript


Շահեն Նազարենկո
Տնօրեն
+374 91 43 33 44


Աննա Կարապետյան
Մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին
+374 91 733 554